Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը հունից հանել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ խոսակցությունն անվանել է «վատագույնը» նրանցից, որ վարել է այլ երկրների նախագահների հետ։

Ինչպես գրում է The Washington Post-ը, կողմերի հեռախոսազրույցը պետք է տևեր մոտ 1 ժամ, սակայն ավարտվել է 25 րոպե անց։ Մինչ այդ Թրամփ Թերնբուլին ասել է, որ նրա հետ խոսակցությունը «վատագույնն է եղել օրվա ընթացքում»։

Թերթի աղբյուրի տվյալով՝ Թրամփը ափերից դուրս է եկել այն բանից հետո, երբ Թերնբուլը հիշեցրել է նրան Ավստրալիայից փախստականների ընդունման պարտավորության մասին։

Ինչպես գրել է ԱՄՆ նախագահն իր Twitter-ում, Օբամայի վարչակազմը «համաձայնել է ընդունել ավստրալացի հազարավոր անօրինական ներգաղթյալների»։
Թրամփը մտադիր է ուսումնասիրել «այդ հիմար գործարքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս