«Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են». Շմայսը` Հովիկ Աբրահամյանի մտերիմների մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր երեկ ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:

Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ եք, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, պարոն Մովսիսյանը զարմացավ. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»:

Պարոն Մովսիսյանը, լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, ասաց՝ «Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են, խաբար չեմ դրանից» ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս