Բաժիններ՝

Լեհաստանը Սմոլենսկի ավիաաղետի պատճառով Հաագայի դատարան հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ

Լեհաստանի կառավարությունը պլանավորում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային քրեական դատարանում, քանի որ Մոսկվան հրաժարվում է Լեհաստանին փոխանցել «Տու-154» ինքնաթիռի բեկորները, որը կործանվել էր 2010թ. Սմոլենսկի մոտ, հայտնում է АР-ն։

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկու խոսքով՝ ներկայումս պատրաստվում է հայցի հայտարարությունը, որը շուտով կներկայացվի Հաագա։
Ավելի վաղ ռուսական կողմը բազմիս հայտարարել է, որ չի կարող դեռևս Վարշավային տրամադրել ինքնաթիռի բեկորները շարունակվող քննչական գործողությունների պատճառով։

«Իմաստ չկա հերթական անգամ բացատրել, թե ինչու են բեկորներն անհրաժեշտ ռուս քննիչներին, քանի դեռ Ռուսաստանում քննչական գործողություններ են ընթանում»,- ասված է Վարշավայում ՌԴ դեսպանատան կայքի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է 2016թ. դեկտեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ լեհական կառավարական «Տու-154» ինքնաթիռը կործանվել է 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ։ Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 96 ուղևորները, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինն ու լեհական էլիտայի ներկայացուցիչները։

Պատվիրակությունը ուղևորվում էր Կատին՝ մասնակցելու հիշատակի արարողություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս