Թուրքիայի փոխվարչապետը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

«Գերմանիայում, այո, կա փախստականների խնդիր, սակայն այդ երկրում մենք այլ խնդիրներ ևս ունենք: Գերմանիան մի երկիր է, որը գրկաբաց է ընդունել Թուրքիայի գլխին պատուհաս դարձած ցանկացած ահաբեկչի: Հեղաշրջման վերջին փորձի կարևոր դերակատարները հյուրընկալվում են Գերմանիայում»,- հայտարարել է Քայնաքը: Նա ընդգծել է, որ որևէ տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին Թուրքիային չհանձնող Գերմանիայի և ուղղաթիռով փախած թուրք զինվորներին թուրքական կողմին չհանձնող Հունաստանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս