Տիգրան Թորոսյանին հրավիրել են ՀՀԿ՝ դասավանդելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի: Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք դասավանդելու ենք հրավիրում տվյալ թեմայի լավագույն բանախոսներին, որոնք երեք՝ քաղաքական, ակադեմիական կամ փորձագիտական շրջանակներից են: Պարոն Թորոսյանը բուռն քաղաքական գործունեությունից հետո անցել է նույնքան բուռն գիտամանկավարժական գործունեության: Նրա մասնագիտական կարողությունները շատ բարձր են, եւ ես շատ ուրախ եմ, որ նա թեկուզ այս առիթով այցելել է մեր գրասենյակ»,- ասաց Ա. Աշոտյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. աշնանը իշխանությունները Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով Տ. Թորոսյանին հանեցին այդ պաշտոնից, իսկ վերջինս հեռացավ ՀՀԿ-ից, որի հիմնադիրներից էր եղել: Արդյոք այս հանգամանքը խնդիր չի առաջացրել Թորոսյանին այդ դպրոց հրավիրելու հարցում: «Դա ձեր դիտարկումն է, դուք ձեր հարցադրումներով գնում եք դեպի անցյալ, իսկ մենք գնում ենք դեպի ապագա»,- պատասխանեց Աշոտյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս