Բաժիններ՝

Ռուսաստանը վերականգնում է սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ. «Իզվեստիա»

Ռուսաստանը վերականգնում է սահմանային վերահսկողությունը միութենական Բելառուսի հետ ցամաքային սահմանին, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։

Փաստաթղթերում ասվում է, որ սահմանային գոտիները ստեղծվում են «ՌԴ պետական սահմանների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման» նպատակով, գրում է «Իզվեստիան»։

Սահմանային գոտին կտեղակայվի Սմոլենսկի, Պսկովի, Բրյանսկի մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին՝ համաձայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հրամանագրի։

Հիշեցնենք, որ Բելառուսը նախագահի հրամանով ռուս-բելառուսական սահմանին սահմանել էր սահմայաին գոտու ռեժիմ 2014թ. սեպտեմբերին, սակայն դա չէր կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս