Ռուբիկ Աբրահամյանն ազատվեց, Արամայիս Գրիգորյանը՝ նշանակվեց

Այսօր կառավարության նիստում որոշվեց Ռուբիկ Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցեց, որ առաջարկվում է Արամայիս Գրիգորյանին նշանակել Արարատի մարզպետ: Առաջարկը միաձայն հաստատվեց:

«Պարոն Գրիգորյան, Ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս