Մելանյա Թրամփը նշանակել է իր աշխատակազմի ղեկավարին

ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը,  իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Լենդսի Ռեյնոլդսին: Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Սպիտակ տունը:

Ավելի վաղ Ռեյնոլդսն աշխատել է Սպիտակ տանը Ջորջ Բուշի նախագահության օրոք: Նրա նոր պարտականությունների թվում կլինեն «առաջին տիկնոջ օրակարգի եւ նրա ամենօրյա գործողությունների ղեկավարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մելանյա Թրամփը «մեծ պատիվ է համարել առաջին տիկնոջ՝ որպես նախագահի կարեւոր ներկայացուցչի, մեր ընտանիքի պարտականությունների եւ մեր ժողովրդի ավանդույթների կատարումն ամբողջ աշխարհում», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս