Բաժիններ՝

Կալիֆոռնիայում Բերքլիի համալսարանի ուսանողները բողոքի լայնամասշտաբ ցույցեր են անցկացնում

Զանգվածային բողոքի ցույցերը, որոնք կազմակերպել էին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսանողները, վերաճել են անկարգությունների։

Ոստիկանությունը նախազգուշացրել է ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցների կիրառության մասին, հայտնում է ABC հեռուստաալիքը։

Բողոքների առիթ է դարձել Breitbart News ինտերնետ-ռեսուրսի «չափազանց աջ» խմբագիր Մայլո Յանուպոլոսի պլանավորած դասախոսությունը։ Միաժամանակ, Սթիվեն Բեննոնը, որը նախկինում գլխավորել է Breitbart News-ը, իսկ հիմա ԱՄՆ նախագահի խորհրդականն է, հայտարարել է, որ ցուցարարները դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ոստիկանները նախազգուշացրել են, որ կարող են ցուցարարների դեմ կիրառել մահակներ ու քիմիկական միջոցներ, որոնք սկսել են փողոցային անկարգություններ սկսել։
Ցուցարարները սկսել են կոտրել որոշ տների ապակիներ։

Reuters-ի տեղեկություններով՝ Յանուպոլոսը չեղյալ է հայտարարել իր ելույթը Բերքլիում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս