Բաժիններ՝

Բուխարեստում ավելի քան 100 հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցերի

Ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել Բուխարեստի փողոցներ՝ մասնակցելու հակակառավարական ցույցերի Քրեական օրենսգրքում փոփոխությունների և դատապարտյալների համաներում շնորհելու որոշման հետ, հաղորդում է Аgerpres.ro-ն:

Բուխարեստի կառավարության մոտ հավաքված մարդիկ վանկարկել են «Գողեր», «Հրաժարական», «Ո՛չ համաներմանը»։

Բողոքի խոշոր ցույցեր են անցկացվում նաև երկրի այլ քաղաքներում, հայտնում է digi24.ro պորտալը։

Ընդհանուր առմամբ՝ փողոցներ է դուրս եկել ավելի քան 140 հազար մարդ։
Նշվում է, որ Ռումինիայում դրանց բողոքի ամենախոշոր ցույցերն են վերջին 25 տարվա ընթացքում։

Երկրի քաղաքացիները մտավախություն ունեն, որ կառավարության նոր փոփոխությունների արդյունքում ազատության մեջ կհայտնվեն կոռումպացված քաղաքական գործիչներ և մի շարք վտանգավոր հանցագործներ:

Ռումինիայի պետքարտուղար և ներքին գործերի նախարար Ռաեդ Արաֆաթը հայտարարել է, որ ոստիկանության և ցուցարարների բախումբերի հետևանքով տուժել է 2 ոստիկան և 2 ցուցարար, որոնք հոսպիտալացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս