«Այն տարածքներում, որոնք Ռուսաստանը համարում է ազդեցության սեփական գոտիները, անելու է այն ամենը, ինչը ցանկանում է». «168 Ժամ»

«Իրավիճակի սրման պատճառները մի քանիսն են։ Առաջին գործոնն, անկասկած, ԱՄՆ-ում իշխանությունների փոփոխությունն է, Եվրոպայի և մասնավորապես ուկրաինական խնդրի  հարցում այս նոր աշխատակազմի քաղաքականության անորոշությունը։ Մենք գիտենք, որ ուկրաինական ճգնաժամն օրերս  քննարկվեց  Թրամփ-Պուտին հեռախոսային խոսակցության ժամանակ, սակայն հստակ կարծիք ոչ մեկի մոտ չձևավորվեց այն հարցի վերաբերյալ, թե  ձե՞ռք է բերվել արդյոք որևէ համաձայնություն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Դոնբասում ստեղծված իրավիճակի պատճառները, նշել է Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր ցույց տալ Թրամփին, որ եթե նա պատրաստ չէ պայմանավորվել Ռուսաստանի հետ այս հարցում, միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով միջամտությունից, ապա Ռուսաստանն այն տարածքներում, որոնք համարում է ազդեցության սեփական գոտիները, անելու է այն ամենը, ինչը ցանկանում է։

«Ինձ թվում է, որ Ղարաբաղյան ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս  պահին, ինչո՞ւ, որովհետև և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի  ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման»,- նման տեսակետ է հայտնել ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս