Բաժիններ՝

Թրամփը սպառնացել է զորք ուղարկել Մեքսիկա. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցում սպառնացել է ներգրավել ամերիկյան զորքերը, որպեսզի կանգնեցնի «վատ տղաներին», հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամփի հեռախոսազրույցի գաղտնազերծմանը։

«Դուք այդտեղ մի խումբ վատ տղաներ ունեք։ Դուք անբավարար եք անում՝ նրանց կանգնեցնելու համար։ Ենթադրում եմ, որ ձեր բանակը վախենում է։ Մերը՝ ոչ, այնպես որ ես կարող եմ նրանց այդտեղ հրավիրել, որպեսզի նրանք այդ մասին հոգ տանեն»,- իբրև ասել է Թրամփը Նյետոյին։

Ընդ որում՝ չի նշվում, թե հատկապես ում նկատի ունի ԱՄՆ նախագահը «վատ տղաներ» ասելով։

Մեքսիկայի ԱԳՆ-ն կեղծ է անվանել հեռախոսազրույցի տվյալ հատվածը՝ նշելով, որ իրականում երկու երկրների նախագահների զրույցն ընթացել է կառուցողական հունով։
Սպիտակ տունը չի պատասխանել հարցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս