Բաժիններ՝

ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավարը անվանել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ժամկետը

ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը ավարտվելու է մոտակա 2 տարում, հայտնում է Fox News-ը։

«Պատը կկառուցվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Ես իսկապես հուսով եմ, որ դա կարվի մոտակա երկու տարում»,- հավելել է քաղաքական գործիչը։

Նա բացատրել է, որ նախագիծը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդիսանում է սահմանների ամրապնդման ծավալուն պլանի մաս։

«Պլանը նաև ենթադրում է մեր հարավարևմտյան սահմանին տեխնոլոդիական ցուցիչների տեղադրում։ Դա բազմամակարդակ նախագիծ է»,- հավելել է Քելլին։

Սպիտակ տան աշխատակիցը ընդգծել է, որ պատի շինարարությունն սկսվելու է մի քանի ամսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս