Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին
Դավիթ Գալստյանը գրում է. «Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին
* 2021 թ․ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Սյունիքի մի կտորը (մասնավորապես՝ Շուռնուխի մի մասը):
Դա արել են առանց սահմանազատման, անօրինական․․․ Հետագա հիմնավորումները (վարչատարածքային բաժանում, ադրբեջանական տարածք․․․ և այլն) եղել էն անհիմն ու կեղծ։
Ներկայում սահմանազատման հիմք հանդիսացող ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով դա էլի ՀՀ տարածք ա։
N.B. Հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը Ն․Փ․-ն բաժանում է մարդկանց։
* ՀՀ իշխանությունները թաքրցել / անտեսել են ադրբեջանական ներխուժումը Ներքին Հանդի հատվածում 2021 թ․
Մինչև 2022 թ․ սեպտեմբեր իշխանությունները խոսում էին միայն Սոթք-Խոզնավար հատվածի մասին, իսկ այդ հատվածը շատ ավելի հարավ ա։
* ՀՀ իշխանությունները մի քանի տարի թաքցրել են Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում զորքերի հետ քաշելու փաստաթուղթը։ Մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվել։
* ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սև լիճ/Իշխանասար հատվածում (էլի Սյունիք) Ադրբեջանի կողմից գնդակահարված հայ գերի զինվորների ու խոշտանգված կանանց իրավունքների պաշտպանությունից / մեղավորներին պատժելուց։
N.B. Բոլոր կետերի մասին մանրամասն գրել եմ ու կտեղադրեմ հղումները մեկնաբանություններում։
Բնականաբար, սա միայն մի մասն ա․․․»։



