ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով

Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել (խմբ.՝ Կուբայի դեմ) այնքան ժամանակ, մինչև վարչակարգը չանցկացնի բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումները», – գրել է Ռուբիոն X-ում։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն անգործ չի նստի, մինչ «Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում է մեր ազգային անվտանգությանը մեր կիսագնդում»։

Մայիսի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել GAESA կոնգլոմերատի նկատմամբ, որն, ըստ ԱՄՆ կառավարության, վերահսկում է Կուբայի տնտեսության մոտ 40%-ը, ինչպես նաև այդ կազմակերպության ղեկավարի և կղզի-պետությունում նիկելի արդյունահանման համատեղ ձեռնարկության նկատմամբ։

Այս միջոցները սահմանվում են Կուբայի նկատմամբ պատժամիջոցների միակողմանի ռեժիմի կտրուկ խստացման հրամանագրի հիման վրա, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մայիսի 1-ին։ Ըստ հրամանագրի՝ սահմանափակումները կարող են ազդել նաև երրորդ երկրների վրա։

Նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտարարել է, որ ԱՄՆ այդ քայլերը «հաստատում են Վաշինգտոնի ցեղասպանական մտադրությունները» Կուբայի բնակչության նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031