Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար

ԱՄՆ-ը լրացուցիչ 697 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը:

Մասնավորապես, 516 մլն դոլար կտրամադրվի Սիրիայի ներսում գտնվող փախստականներին օգնելու համար, 88 մլն դոլար՝ Հորդանանում, 35 մլն դոլար՝ Թուրքիայում, 29 մլն դոլար Լիբանանում, 15 մլն դոլար՝ Իրաքում, 13 մլն դոլար՝ Եգիպտոսում եւ 2 մլն դոլար՝ տարածաշրջանի այլ երկրներում ապաստանած սիրիացիներին օժանդակելու համար:

Ընդամենը 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ը սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ծախսել է 7,4 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930