Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի

Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Արդյո՞ք սա ճնշման կոպիտ մարտավարություն է, թե՞ հերթական խանգարողի գործունեության արդյունքը, որը կրկին ներքաշում է ԱՄՆ նախագահին նոր ճահճի մեջ: Ինչպիսին էլ լինեն պատճառները, արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն խոնարհվում ճնշումների առաջ»,- գրել է Արաղչին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան հրթիռային էսմինեցների վրա կատարված հարձակումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031