Լիբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մոտ զինված բախումներ են տեղի ունենում
Տրիպոլիից 40 կիլոմետր արևմուտք գտնվող Զավիա քաղաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մերձակայքում զինված բախումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նավթավերամշակման գործարանում արտակարգ դրություն է հայտարարվել։
Azzawiya օպերատոր ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ ստիպված է եղել ամբողջությամբ փակել գործարանը և տարհանել բոլոր լցանավերը նավահանգստից այն բանից հետո, երբ ինտենսիվ հրետակոծությունների պատճառով հարվածի տակ են հայտնվել օբյեկտի ներսում գտնվող բազմաթիվ տարածքներ։
Հստակ չի նշվում թե որն է բռնությունների պատճառը, և ովքեր են դրանց մասնակիցները։ Զավիայի անվտանգության վարչությունը հայտնել է տարածաշրջանում հանցավոր խմբավորումների դեմ «անվտանգության ապահովման լայնածավալ գործողություն» իրականացնելու մասին:



