Բաժիններ՝

Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է Ռումեն Ռադևին վարչապետի պաշտոնում

Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցության առաջնորդ Ռումեն Ռադևին։ Այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային ժողովը։

122 անդամ քվեարկել է «կողմ», 70-ը՝ «դեմ», գրեթե 40-ը ձեռնպահ է մնացել։

Խորհրդարանում իր ելույթում Ռադևը հայտարարել է, որ իր կառավարությունը նպատակ ունի «ամրապնդել ազգային ինքնիշխանությունը և կառուցողական մոտեցմամբ աջակցել Բուլղարիայի շահերին»։

Նա նշել է, որ մտադիր է ամրապնդել Սոֆիայի ձայնը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Վարչապետը նաև խոստացել է կանխել Բուլղարիայի ներքաշումը ռազմական հակամարտությունների մեջ։

Ռումեն Ռադևի կաբինետի այլ առաջնահերթությունների շարքում են կառավարության բյուջեի ընդունումը, գնաճի և ռեկորդային դեֆիցիտի դեմ պայքարը, Համաշխարհային խորհրդի նոր կազմի ընտրությունը, վերականգնման և կայունության պլանի համաձայն միջոցառումների ձեռնարկումը և այլն։

Ավելի վաղ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան «Առաջադեմ Բուլղարիա»-ի առաջնորդին հանձնել էր կառավարություն ձևավորելու մանդատը։

Ռադևի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների գրեթե 45%-ի աջակցությունը։

Ռադևի կառավարությունում ընդգրկված է 22 նախարար։ Ռադևը արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Վելիսլավա Պետրովա-Չամովային, պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Դիմիտար Ստոյանովին, ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Իվան Դեմերջիևին, իսկ արդարադատության նախարարի պաշտոնում՝ Նիկոլայ Նայդենովին։ Իվա Պետրովան համարվում է էներգետիկայի նախարարի պաշտոնի թեկնածու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031