Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և Կասպշիկի հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Սեպտեմբերի 23-ին ակնկալվում է, որ Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930