
«Մարդ կարող է ներել ամեն բան, բացի այն դեպքից, երբ մարդուն մարդու տեղ չեն դնում». Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թոփբաշը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին է 2004 թվականից ի վեր: Նրա փեսային ձերբակալել են գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հրաժարական տալիս՝ նա պատասխանել է. «Մարդ կարող է ներել ամեն բան, բացի այն դեպքից, երբ մարդուն մարդու տեղ չեն դնում: Սխալն ու դավաճանությունը չպետք է խառնել մեկը մյուսին»:
Նա հայտարարել է, սակայն, որ պաշտոնը թողնելով չի հեռանում կուսակցության շարքերից: