Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումով հայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց: Տեսաշարի 4-րդ կամ 5-րդ հայը, Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը:
«Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Նալբանդյանի ելույթում հնչած հայտարարությունները իրական ինչ-որ իրադարձությունների որոշակի արձագանք են։ Ցավոք, մենք դեռ չգիտենք, թե դա որքանով է լուրջ։ Նալբանդյանը հայտարարեց որոշակի տարածքների վերադարձման մասին, դա առնվազն հասարակության արձագանքը ստուգելու նպատակ ուներ, եթե այդպիսի վերջնական որոշում կայացվի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից, թե կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին:
Ու պատահական չէ, որ այսօր արդեն վտանգի տակ է անկախության ամենակարևոր ատրիբուտը՝ լեզուն, իշխանությունները պատրաստվում են հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ տասնամյակների համատեղ կյանքի ընթացքում իր կինը՝ Բրիժիտը, դարձել է իր էության անքակտելի մասը:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը խոսելով նախագահ Ս. Սարգսյանի այս քայլի մասին՝ ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնն ամենահարմար տեղն է քաղաքական այս կարգի հայտարարությունների համար:
2015թ. Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո այդ երկիրը սկսել է ավելի մեծ թափով զարգացնել իր երկաթուղային տրանսպորտը: Ընդ որում, Իրանը ձգտում է կառուցել և արդիականացնել ոչ միայն իր ներքին երկաթուղային ցանցը, այլև մի շարք երկրների հետ համատեղ կառուցել երկաթուղիներ և միացնել իր երկաթուղային ցանցն այլ երկրների երկաթուղիների հետ:
Նյու Յորքում տեղակայված Դոնալդ Թրամփի մանկության տանը մի քանի օրով փախստականներ էին բնակություն հաստատել: Նրանք կիսում էին իրենց պատմությունները՝ փախստականների ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով:
«Դե, ես էլ առաջարկում եմ Լուսնի հետ, Մարսի հետ շատ սերտ հարաբերություններ ստեղծել, բայց դրանք ուղղակի խոսքեր են, բայց ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ, ի՞նչ հիմքերի վրա, ո՞նց դա պետք է լինի, դա պետք է շոշափելի լինի, քաղաքականությունը շոշափելի բան պետք է լինի, ոչ թե դատարկախոսություն»:
Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Գիտականորեն ապացուցված է, որ գալիս է որոշակի տարիք, դա 50-ից վերև տարիքն է, որ մարդը սկսում է կարոտել իր մանկությունը և երիտասարդությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվել»:
Մուհամեդ անունը ութերորդ հորիզոնականն է զբաղեցրել ամենատարածված այն անունների ցուցակում, որոնք ծնողներն անցյալ տարի իրենց նորածին երեխաներին տվել են Անգլիայում եւ Ուելսում:
Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա առաջին հանդիպումն էր երկու խմբերի միջև՝ կապված «Ամերիկանա»-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի վահանակի համար վճարովի գովազդային տարածք տրամադրելու մերժման հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել:
Ռուսաստանցիների ավելի քան երկու երրորդը ցանկանում է պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին այդ պաշտոնում տեսնել նաեւ 2018 թվականից հետո, ինչի մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» կատարած հարցման արդյունքները։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը լսելու եկել էին նաև նրա ընտանիքի անդաﬓերը:
«Սովետական Միության քայքայումը մեծ հնարավորություն ստեղծեց, որպեսզի հռչակվի Հայաստանի անկախությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Հրատարակության տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի՝ Brexit-ի թեմայով սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում նախատեսված ծրագրային ճառում կարծարծվի հրաժարադրամի թեման:
«Սրանք արձանագրություններ են, որոնց ես մշտապես դեմ եմ եղել, կարող եմ ասել, որ նման արձանագրություններ՝ լի բացասական հետևանքներով, մեր պատմության մեջ չի եղել: Սա ավելի վատ է, քան Կարսի պայմանագիրը, քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և այլն»:
50-ից ավելի երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել են Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
««Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ՝ մենք հող ունենք վերցնելու. այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից:
Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,
«Այսօր, ցավոք սրտի, անկախության գործընթացն այն մարդկանց ձեռքին է, որոնք ադրբեջանական դաստիարակություն են ստացել, սովետական պրեսի տակ են մեծացել և պաշտոններ վաստակել, կոմունիստ են եղել և այդ արժեքը չեն հասկանում, չեն գիտակցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Այսպիսի խոշոր համաժողովում ամփոփում են եղածը և գաղափարներ են առաջարկում: Այստեղ գործնական քայլեր չեն արվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում են լինում: Սա քաղաքական հնչեղության, ծանոթություններ հաստատելու մասին է: Մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական Սփյուռքի համախմբումը»,- ասաց նախարարը։
Մերձդնեստրի Գերագույն խորհրդի (խորհրդարան) պատգամավորները սեպտեմբերի 20-ին միաձայն քվեարկել են չճանաչված հանրապետությանը դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմում ընդունելու եւ այն ՄԱԿ-ին ուղարկելու օգտին:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հանրաքվեի շուրջ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել Բիգես ի Ռիելս մունիցիպալիտետի տպարանում:
Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հանձնարարել է սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի: