Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ը ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ն առավելապես կեսօրից հետո սպասվում է, 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։



