Բաժիններ՝

ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։ Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ՝ շուրջ 23 տարբեր ազգություններից։

Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք՝

2 լաբորատոր հաստատված հանտավիրուսային դեպք
5 կասկածելի դեպք
3 մահվան դեպք
1 ծանր վիճակում գտնվող պացիենտ
3 թեթև ախտանիշներով անձ

Հիվանդությունը դրսևորվել է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման պայմաններում։

Հիմնական փոխանցման ուղին շարունակում է մնալ վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումը։ Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։ Հայաստանում ևս իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։ ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031