Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է
Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:
6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներ հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովն ունեն 5 միավոր:
Առաջատարների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր:



