Գեղարքունիքում հայտնի է ՀՀԿ ռեյտինգային ցուցակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը փորձել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկել միայն իր մտերիմներին, սակայն տեղի ՀՀԿ-ականները բողոքել էին վերադասին:

«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը վերջնականապես հաստատել է Գեղարքունիքի տարածաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակը: Սեւանում իր թեկնածությունը կդնի Հացթուխ Աշոտը, Գավառում` Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկը` Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Վարդենիսում` ԱԺ պատգամավոր Կարեն Բոտոյանը եւ իհարկե մարզպետը` Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզպետը, սակայն, հաղթելու դեպքում պատգամավոր չի դառնա: Նրա խնդիրը հարազատ կուսակցությանը ձայներ բերելն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728