
Ռամկավար Ազատական կուսակցությունը մտադիր է առանձին գնալ ընտրություններին

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունից տեղեկացնում են, որ կուսակցության ներսում շարունակվում են ակտիվ քննարկումները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ:
Փետրվարի 9-ին կայացած նիստում, որը կշարունակվի վաղը, հաշվի առնելով տեղական կառույցներից ստացվող տվյալները, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մասնավորաբար քննարկել է ընտրություններին առանձին ձեւաչափով մասնակցելու հարցը:
«Ներկայումս ուսումնասիրում ենք կուսակցության ունեցած մարդկային ու նյութական ներուժը, շարքային կուսակցականների եւ համակիրների թվային տվյալներն ու կամավոր աշխատանքի հնարավորություններն ու պատրաստականությունը», ասաց վարչության անդամներից մեկը եւ տեղեկացրեց, որ փետրվարի 10-ի երեկոյան Կենտրոնական վարչությունը կկայացնի վերջնական որոշում առանձին ձեւաչափով ընտրություններին մասնակցելու ուղղությամբ, ինչը, ավելացրեց նա, ի սկզբանե եղել է տեղական կառույցների ցանկությունը»: