Ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի. նրանք բանակցել են «Ելք»-ի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Պարզվում է` նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից երեքը` ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձեւավորել են «Ելք» դաշինքը` այդպես վիժեցնելով գաղափարը:
«Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, բայց մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին իրենց առանձին դաշինք ստեղծելու մասին»,- ասել է նա:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, որն էլ ասաց. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կերպով դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություն չենք ունեցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: