«ԿԸՀ-ում առաջադրման փաստաթղթեր որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինք չի ներկայացրել». Տիգրան Մուկուչյան

Փետրվարի 10-ի դրությամբ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացվել։ Այսօր մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա մասնավորապես  ասաց. «Այս պահի դրությամբ առաջադրման փաստաթղթեր որևէ  կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված  չէ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին մեկնարկել  է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, որն ավարտվելու է փետրվարի 16-ին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728