Միհրան Պողոսյան նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։

Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, եւ ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է եւ նրան այցելում են համայնքի երիտասարդները։

Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։ Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, եւ դրա համար ոչնչի առջեւ կանգ չի առնում։ Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս