Էրդողանը ԿՀՎ տնօրենի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո հանդիպել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոի հետ, ով առաջին անգամ է այցելել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հանդիմանը մասնակցել է նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: Մայք Պոմպեոյի՝ Թուրքիա այցելելու որոշումը կայացվել էր Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Էրդողանի հետ հանդիպումից առաջ Մայք Պոմպեոն առանձին հանդիպում էր ունեցել Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի Էլ-Բաբ և Ռաքքա շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները:
Թուրքկան ԶԼՄ-ների փոխանցմամբ` ԿՀՎ տնօրենի այցի օրակարգում սիրիական հարցից բացի ընգրկված է նաև Թուրքիայում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող գյուլենակենների հարցը, որոնց առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը գտնվում է ԱՄՆ-ում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 8-ին, որի ընթացքում խոսել էին ԹուրքիաԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:
Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային` որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև բարձր էր գնահատել թուրքական կողմի գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: