ԲՀԿ-ում գտել են 2-րդ կին թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, երկար որոնումից հետո ԲՀԿ-ում որոշվել է նաեւ երկրորդ քառյակի «գենդերը».

«Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` Նաիրա Զոհրաբյանից հետո հաջորդ կին թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Իվետա Տոնոյանը, ով մեր հարցին ի պատասխան ասաց. «Համբերեք եւս 1-2 օր, եւ ամեն ինչ պարզ կլինի»: Ցուցակի մյուս «գենդերի» հարցում այս պահին որոշում չկա. մի մասը ցանկանում է վերադարձնել հնչակ Լյուդմիլա Սարգսյանին, մյուս մասը կտրականապես դեմ է, տալիս են շատ ինքնատիպ անուններ, որոնք դեռ չեն ցանկանում հրապարակայնացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728