Բաժիններ՝

Կրակոցներ Թբիլիսիի կենտրոնում. կա վիրավոր

Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակիցը հրազենային վնասվածք է ստացել Թբիլիսիի կենտրոնում: Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը, Վակե թաղամասի Շատբերաշվիլիի փողոցում: Անհայտ անձինք կրակ են բացել BMW X5 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Մեքենայում դեպքի պահին մի քանի մարդ է եղել, նրանց շարքում նաև Վրաստանում «Ինտերպոլի» ներկայացուցիչը, ով միակ տուժողն է: Նա հոսպիտալացվել է Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա, ուր վիրահատության է ենթարկվել:

Այս պահին ևս դեպքի վայրում շարունակում են աշխատել փորձագետ-քրեագետները: Գործի հետաքննությունը նախ ստանձնել է Վրաստանի ՆԳՆ-ն, սակայն ավելի ուշ նյութերը փոխանցվել են Դատախազություն: Դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:

Աղբյուրը՝ aliq.ge. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս