![](/banners/BeFunky-design.jpg)
Բողոքի զանգվածային ցույցեր Փարիզում, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1957750.jpg)
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, որոնք հանդես են գալիս աֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ իրավապահների կոշտ վերաբերմունքի դեմ։
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ Փարիզում կազմակերպված ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։
Որոշ ագրեսիվ ցուցարարներ այրել են աղբամաններ, ոստիկանության ուղղությամբ նետել են շշեր, քարեր։
Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Բախումների հետևանքով նվազագույնը 2 հատուկ ջոկատային վիրավորվել է։