![](/banners/BeFunky-design.jpg)
Համայն Վրաց պատրիարքը մոտ օրերս հայրենիք կվերադառնա
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/ilya-1.jpg)
Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, որին երկուշաբթի օրը վիրահատել են Բեռլինում, հայրենիք կվերադառնա փետրվարի 20-ին, ասել է Վրաստանի պատրիարքարանի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։
Բեռլինյան «Հելիոս Բեռլին-Բուխ» կլինիկայում Իլյա Երկրորդը ենթարկվել էր միզապարկի լապարասկոպիկ վիրահատության։
«Երկուշաբթի օրը նորին սրբությունը կվերադառնա Վրաստան։ Վիրահատությունից հետո ամեն ինչ լավ է ընթանում, այդ պատճառով բժիշկների որոշմամբ նա կվերադառնա Վրաստան, որքան հնարավոր է, արագ»,- ասել է Ժվանիան։