Բաժիններ՝

«ՌԴ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը ուժի դիրքերից անհեռանկարային են». Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ, սակայն Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը անհեռանկարային են, այսօր հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։

Այդկերպ է նա մեկնաբանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի խոսքերը, որը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մտադիր է Մոսկվայի հետ խոսել «ուժի դիրքերից»։

«Մենք պատրաստ ենք վերակագնել համագործակցությունը Պենտագոնի հետ, սակայն ուժի դիրքերից Ռուսաստանի նկատմամբ երկխոսությունը վերականգնելը անհեռանկար է։

Այսօր Բաքվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովի և Ջոզեֆ Դանֆորդի հանդիպմանը ակնկալում ենք Պենտագոնի դիրքորոշման բացատրությունները»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728