![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում անփոփոխ է
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/^4655A1671ED931A4F31E960823CD98C710290EEC833A2D296D^pimgpsh_fullsize_distr.jpg)
Հունաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը` հայտարարելով, որ փետրվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները սխալ են թար մանել իր խոսքը:
«Հունաստանը սատարում է միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միությունում իմ ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ հարցը սխալ է թարգմանվել: Իմ միտքը լիարժեք չի արտացոլվել»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ իր ելույթում ասել է, որ Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրադրություն: Հարցը համբերություն է պահանջում»,- նշել է Դիմիտրիոս Ցոունգասը:
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»: