Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել

Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել: Այս մասին գրում է «Չժունգո բաո» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:

«Հերձման ժամանակ վերցվել են բջիջներ թունավորության անալիզների անցկացման համար: Ամենայն հավանականությամբ, նման փորձաքննության անցկացումը կարող է երկար ժամանակ պահանջել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքը մեջբերում է հրատարակությունը:

Նա հավաստել է, որ իշխանությունները հակված են հաստատելու Կիմ Չեն Նամի թունավորման մասին սկզբնական վարկածը՝:

Դրա հետ մեկտեղ, աղբյուրի խոսքով՝ «մալայզիացի փորձագետներն առայժմ չեն կարող հանգել միասնական կարծիքի՝ արդյոք իրոք օգտագործվել է սաստիկ ներգործող թույն: Մի կողմից, դա է վկայում Կիմ Չեն Նամի գրեթե վայրկենական մահը, բայց մյուս կողմից՝ այդ դեպքում պետք է տուժեին թե՛ օդանավակայանի աշխատակիցները, թե՛ օդանավակայանում գտնվող բժիշկները, թե՛ ոստիկանները եւ թե՛ շտապ օգնության բժիշկները, բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել հանգուցյալի հետ»: Սակայն շփում ունեցողներից ոչ ոք բժշկական օգնության չի դիմել, նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս