Սերժ Սարգսյանը որոշել է` ովքեր են ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է եւ ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։

Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձեւավորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728