«Հայկական վերածնունդը» ներկայացնելու է 300 անձից բաղկացած ցուցակ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են որպես մեկ կուսակցություն:

Նա նշեց, որ իրենք 300 հոգանոց ցուցակ են ներկայացնելու: 164 հոգի լինելու են ռեյտինգային ցուցակում, իսկ 136 հոգի՝ համամասնական: Ցուցակը գլխավորելուն է Արթուր Բաղդասարյանը, նրանից հետո ցուցակում Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանն են: Նրանց հիմնական կարգախոսները լինելու են՝ «Քվեարկիր հանուն փոփոխությունների», «Քվեարկիր հանուն վերածնունդի»:

Տեսանյութեր

Լրահոս