
Տիգրան Պասկևիչյանն ու Արմեն Մարտիրոսյանը առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով

ՀԱԿ կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը, իսկ ՀԺԿ-ից շտաբի աշխատանքները համակարգելու է Ստեփան Մինասյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը թեկնածուներ է ունենալու մի շարքա ընտրատեղամասերում: Կենտրոնում առաջադրվելու է Լևոն Զուրաբյանը, Արաբկիրում՝ Արամ Մանուկյանը, Զոյա Թադևոսյանը, Տիգրան Պասկևիչյանը, Գրիգորի Գրիգորյանը: Ավան վարչական շրջանում դարձյալ առաջադրվելու է Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև «Անտարես» հրապտարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Սյունիքում առաջադրվելու է Գագիկ Մարտիրոսյանը: