Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարեց պատրաստվել շաբաթ օրվա հանդիպմանը

Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց պատրաստվել շաբաթ օրվա իրենց հանդիպմանը:

«Մեր գործընկերներին խնդրում եմ պատրաստվել շաբաթ օրվա հանդիպմանը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ քննարկելու են կառավարության ծրագրի կատարումը, հանձնարարականների կատարումը և կարգապահությունը, ներդրումային ծրագրերը, հանրության հետ աշխատանքը, բարեփոխումները և փոփոխություններն իրենց ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս