![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը պատրաստվում է զորքեր մտցնել Սիրիա
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/29053550.707614.207.jpg)
Պենտագոնը դիտարկում է Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ դա անհրաժեշտ է ԴԱԻՇ-ի դեմ օպերացիան արագացնելու համար։
«Հնարավոր է, կանոնավոր զորքերը Սիրիա կուղևորվեն որոշ ժամանակով»,- հայտնել է հեռուստաալիքին ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ այդ հարցով վերջանական որոշում պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ավելի վաղ հրամայել էր պաշտպանության նախարարին մինչև ամսվա վերջ ներկայացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պլան։