
ԵԽԽՎ-ն չկարողացավ առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չկարողացավ առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին, քանի որ երկու թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից, ո՛չ Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից, բացարձակ մեծամասնություն չստացան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Վեհաժողովի նախագահի պաշտոնակատար Ռոջեր Գեյլը, բացելով նստաշրջանի աշխատանքային օրվա երկրորդ մասը, հայտնել է, որ «ընդամենը տրվել է 212 ձայն, երկու քվեաթերթիկ փչացված է եղել, արդյունքում հաշվառվել է 210 ձայն»:
«Բացարձակ մեծամասնությունը 152 ձայն է… Կիրիակիդեսի օգտին տրվել է 126, Զինգերիսի օգտին՝ 84 ձայն, հայտնել է նա:
«Քանի որ թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստացել, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը», -հավելել է Գեյլը: