
Իրանը վճռական պատասխան կտա ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական ցուցակում ներառելու դեպքում

Իրանը վճռական գործողություններով է սպառնացել ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտային ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու դեպքում:
Թեհրանի դիրքորոշումը, ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, հոկտեմբերի 9-ին շարադրել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Խոսելով ԻՀՊԿ-ն ահաբեկիչների շարքին դասելու Վաշինգտոնի պլանների մասին՝ նա նշել է, թե Իրանը «հուսով է, որ ԱՄՆ-ը չի շարունակի ռազմավարական սխալներ կատարել»:
«Եթե ԱՄՆ-ը անի դա, Իրանի պատասխանը կլինի վճռական եւ խիստ»,-ընդգծելէ պաշտոնյան:
Ավելի վաղ Կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի քայլին եւ ամերիկացի զինծառայողներին որպես ահաբեկիչների կվերաբերի հատկապես Մերձավոր Արեւելքի գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: