
Գերմանիան կոչ է անում ԱՄՆ-ին պահպանել Իրանի հետ ﬕուկային համաձայնագիրը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը իր և Եվրոպական ﬕության անունից կոչ է արել պահպանել Իրանի հետ ﬕջուկային համաձայնագիրը: Այս մասին Գաբրիելը հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի թվիթերյան ﬕկրոբլոգում հրապարակված տեսանյութում:
«Մեր մտահոգությունն այն է, որ անվտանգության հետ կապված իրավիճակը կվատթարանա, եթե ԱՄՆ-ը որոշի կասեցնել այդ համաձայնագրի զարգացումը: Մենք ավելի լավ համաձայնագիր չենք ստանալու և կանգնելու ենք այն վտանգի առաջ, որ Իրանը նորից սկսելու է զբաղվել ﬕջուկային զենքի զարգացմամբ»,- ասել է Գաբրիելը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Գերմանիայի նման տեսակետը կիսում են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ողջ ԵՄ-ն: