
Բեռլինը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունները բարելավել միայն ԳՖՀ-ի քաղաքացիների ազատումից հետո

Գերմանիան կարող է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գնալ միայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ԳՖՀ-ի քաղաքացիների ազատումից հետո: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Հնարավոր կլինի արդյոք առաջիկա հանդիպումներին բարելավել հարաբերությունները՝ հարց է: Բայց նախապայմանը կալանքի տակ գտնվող քաղաքացիների ազատումն է»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: