«Հաջորդ փունջի ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցենք». Նիկոլ Փաշինյան

«Ելքը» դաշինքը քննարկել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և լրջորեն վերլուծել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում արձնագրած ադյունքները: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանգել են եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է իրականացնել կառուցվածքային և կադրային ուժեղացումներ: Ըստ նրա` այդ նպատակով «Ելք» դաշինքում ձևավորվել է աշխատանքային խումբ:

«Հաջորդ փունջի ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այստեղ կա քաղաքական կոմպոնենտ, որ խոշորացված համայնքներում լինեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով` տեղային ընտրությունները տարբերվում են համապետականից. «Մենք ուզում ենք որակական փոփոխություններ բերել և այլ մակարդակ ձևավորել: Աշխատանքային խմբերի արդյունքները կտեսնենք մարտին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031