Պուտինը հայտնել է Հայաստանի հետ «փափուկ ամուսնալուծության» հնարավորության մասին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ դիտարկում», իսկ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանում է «զգալի առավելություններ», հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է РБК-ն։

«Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, սա վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, սա վերաբերում է մաքսային և այլ վճարներին և այլն, և այլն, սա վերաբերում է միգրացիոն ոլորտին», — հստակեցրել է նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի՝ մասնակցել ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։

Պուտինը չի բացառել ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության ծրագրերի քննարկումը։

«Պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք այսպես ու այսպես ենք անելու։ Այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա։ Պետք է ամեն ինչ հաշվարկել։ Եվ հայկական կողմը պետք է հաշվարկի, և մենք պետք է հաշվարկենք», — ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ ռուսներին և հայերին դարեր շարունակ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, «և եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031