Զելենսկու հետ հանդիպումը պետք է լինի վերջնական կետ, այլ ոչ թե բանակցություններ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը պետք է լինի վերջնական կետ, այլ ոչ թե բանակցություններ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է «РИА Новости»-ն։
«Ուկրաինական կողմը, պարոն Զելենսկին, պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել… Այս միջոցառմանը մասնակցելու կամ ինչ-որ բան ստորագրելու համար դա պետք է լինի վերջնական կետ, այլ ոչ թե հենց բանակցություններ», – ասել է Պուտինը լրագրողների հետ հանդիպմանը։



